ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Բելառուսի նախագահի արձանն էլ կունենանք

Բելառուսի նախագահի արձանն էլ կունենանք
29.10.2013 | 15:00

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային զարգացման վերլուծական կենտրոնը և «Ստեֆան Բատորի» լեհական հիմնադրամը կազմակերպել են սեմինար-քննարկում «ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրերի երկխոսությունը՝ Վիլնյուսի գագաթաժողովից առաջ և հետո» թեմայով:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային զարգացման վերլուծական կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը նշեց, որ մեր հասարակությունը հետաքրքրված է վիզաների դյուրացման խնդրով, և ԵՄ-ի հետ էլ ՀՀ-ի երկխոսությունը շարունակվում է այդ թեմայով:

«Շատ կարևոր է, որ մենք ուր ուզում ենք գնալ, մեզ չեն էլ սպասում»,- ասաց Ստեփան Գրիգորյանը: Նա կես-կատակ, կես-լուրջ նկատեց, որ հայ ժողովուրդը կարող է մոտ ապագայում կանգնեցնել Բելառուսի նախագահի արձանը, եթե նա վետտո դնի և թույլ չտա, որ ՀՀ-ն մտնի Մաքսային միություն:

«Հայ ժողովրդի տեղը Եվրոպայում է»,- ասաց Ստեփան Գրիգորյանը:

ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթան իր ողջույնի խոսքում նշեց, որ մուտքի վիզայի դյուրացումը հնարավորություն կտա ՀՀ քաղաքացիներին ավելի հեշտությամբ և մատչելի ձևով մեկնել Եվրոպա: Ավելի հեշտ կլինի Եվրոպա գնալ ուսանողների, գիտնականների, լրագրողների համար: Իսկ դա, ըստ Հրիսթայի, կօգնի տարբեր ժողովուրդների միջև երկխոսությանը, մշակութային փոխանակմանը, տնտեսության զարգացմանը:

«Մարդկանց շարժունակության զարգացումը շատ կարևոր է»,- նկատեց Տրայան Հրիսթան:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1295

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ